Հոդվածի հեղինակ
Արեմ Մկրտչյան, Գագիկ Թումանյան, Արթուր Աթանեսյան, Մարիա Զասլավսկայա
2015
Թեմա. Առողջապահություն և ժողովրդագրություն

Հայկական միգրացիոն ցանցերի ձևավորման և գործառնման որոշ հարցեր

Ներածություն

Ժամանակակից հասարակությունները բնութագրվում են մի շարք հատկություններով, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ազդեցության արդյունքում առաջ եկող սոցիալական հաղորդակցման միջնորդավորվածությամբ և դրանով իսկ` մարդկանց միջև հարաբերությունների փոխակերպմամբ: Բացի դրանից՝ ժամանակակից հասարակությունների համար բնութագրական է դառնում ատոմիզացիան` մարդկանց միջև սոցիալական հեռավորության մեծացումն ու անհատական շահերի գերակայությունը կոլեկտիվ գործունեության և շահերի հանդեպ: Այս ամենի հետևանքով փոխակերպվում է ավանդական համայնքը` որպես հայ հասարակության և հայկական ինքնության պահպանման կարևորագույն օղակը:

Մյուս կողմից՝ արդի Հայաստանում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական և քաղաքական գործընթացների արդյունքում շարունակվող աշխատանքային միգրացիան և արտագաղթը` մշտական բնակման, նույնպես փոխակերպում են համայնքային սոցիալական կապերն ու հարաբերությունները Հայաստանի ներսում` դրանք տեղափոխելով Հայաստանից դուրս, ժամանակակից հաղորդակցման մեթոդների օգտագործման միջոցով ստեղծելով վերազգային (տրանսազգային) հաղորդակցման, կապերի և փոխհարաբերությունների նոր` վերազգային մակարդակ:

Վերոնշյալ սոցիալական գործնթացներն իրենց բնույթով ոչ միայն փոխակերպում են հայաստանյան հասարակության ներսում տեղի ունեցող սոցիալական կապերն ու հարաբերությունները` դրանք դարձնելով վերազգային, ընդգրկելով Հայաստանից դուրս գտնվող հին և նորաստեղծ հայկական համայնքներ, այլև վկայում են հայաստանյան հասարակության ներսում առկա այնպիսի հիմնախնդիրների հրատապության մասին, ինչպիսիք են սոցիալական կապերի և հարաբերությունների թուլացումն ու խեղվածությունը, հասարակության անդամների միջև վստահության մշակույթի ձևափոխումը, ավանդական համայնքի ներկայացուցիչների կողմից իրենց տնտեսական խնդիրների լուծման փորձը ոչ թե ավանդական, այլ միգրացիոն ցանցի` Հայաստանից դուրս փնտրվող կապերի և հարաբերությունների ստեղծման միջոցով:

Ձևափոխվել է նաև հայկական ավանդական ընտանիքը: Եթե այն ավանդաբար բնութագրվել է որպես կոմպակտ կերպով բնակվող և անմիջական ու կայուն կապերով ու հարաբերություններով միավորված սոցիալական խումբ, որն ուներ ընդհանուր գույք և տնային տնտեսություն, ապա ժամանակակից մեծածավալ աշխատանքային միգրացիայի հետևանքով հայկական ընտանիքը նույնպես դառնում է վերազգային. ընտանիքի անդամների միջև շփումը կրում է միջնորդավորված բնույթ, նրանց փոխհարաբերությունները սեգմենտավորված են և պայմանավորված կոնկրետ տարածության հեռացվածությամբ և ժամանակի փուլայնությամբ` միգրացիայի սեզոնայնությանը համապատասխան:

Այսպիսով` հայկական միգրացիոն ցանցերը ոչ միայն վերոնշյալ սոցիալ-տնտեսական և քաղաքական փոխակերպումների հետևանք են, այլև ստեղծվում են որոշակի կոնկրետ գործառույթների իրականացման նպատակով: Մասնավորապես վերազգային հայկական սոցիալական ցանցերի ներսում մշտապես շրջանառության մեջ են սոցիալական և ֆինանսական կապիտալը, տեղեկատվությունն ու փոխազդեցությունը հայաստանյան համայնքների և արտերկրում ձևավորված համայնքների միջև: Հայկական վերազգային սոցիալական ցանցերը դառնում են հայ ժողովրդի գոյության կարևորագույն ձևը: Ուստի, հայ­կա­կան վե­րազ­գային սո­ցիալա­կան ցան­ցե­րի (Armenian Transnational Migration Networks) սոցիոլոգիական ուսումնասիրությունը կարևոր տեսական և կիրառական խնդիր է:

Բացի դրանից՝ վերազգային հայկական սոցիալական ցանցերի ձևավորման և գործառնման մեխանիզմների ուսումնասիրությունը թույլ կտա ստանալ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների դինամիկ պատկերը, նորովի քննել հայկական սոցիալական ցանցերի ռազմավարական նշանակությունը Հայաստան-Սփյուռք միասնական գործառնության խթանման համար: Հետազոտությունը նաև թույլ կտա զարգացնել միգրացիոն ցանցերի գործառնման քաղաքագիտական, սոցիալ-հոգեբանական, տնտեսագիտական կողմերի հետագա ուսումնասիրություններն ու համապատասխան տեսակիրառական խնդիրների լուծումը:

Գիրքը ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Հոդվածի հեղինակ 2015
Արեմ Մկրտչյան, Գագիկ Թումանյան, Արթուր Աթանեսյան, Մարիա Զասլավսկայա
Թեմա.Առողջապահություն և ժողովրդագրություն

Վերջին զրույցները

Aram Hamparian

Ողջույն, ես Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանն եմ:

3 մեկնաբանություն
1 հավանում

Սփյուռքի համայնքներ

Hrachya Bakunts

Պետական երկրորդ լեզու

8 մեկնաբանություն

Հայաստան

Hrachya Bakunts

Սփյուռք

16 մեկնաբանություն

Սփյուռքի համայնքներ

Hrachya Bakunts

Պատերազմ

7 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Արամ Մկրտչյան

ՍՓՅՈՒՌՔ

11 մեկնաբանություն
1 հավանում

Քաղաքականություն

Արմեն Մխիթարյան

Տեղեկատվական անվտանգության մասին

0 մեկնաբանություն
1 հավանում

Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն

Samvel Martirosyan

Ողջույն, ես տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն եմ: Արի՛ խոսենք

15 մեկնաբանություն
9 հավանում

Գիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն

Դավիթ Ավետիսյան

Արտաքին քաղաքականություն և տնտեսություն

3 մեկնաբանություն
3 հավանում

Հայաստան