Հոդվածի հեղինակ
Ալեքսանդր Մանասյան
2015
Թեմա. Քաղաքականություն

Հայոց ցեղասպանություն. քաղաքական վերիմաստավորման հրամայականը Մեծ եղեռնից 100 տարի անց

Ներածություն

2015թ. ապրիլի 24-ին հայ ժողովուրդը խոնարհումով կխնկարկի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Այդ օրը մեզ հետ կլինի ողջ առաջադեմ մարդկությունը, որի համար 1915 թվականը և ապրիլի 24-ը դարձել են մարդկության դեմ գործված ամենածանր հանցագործության` ցեղասպանության դատապարտման և կանխարգելման խորհրդանիշեր: 1915-ից տասնամյակներ առաջ Օսմանյան կայսրության և դրանից հետո հանրապետական Թուրքիայի կողմից իրագործված Եղեռնը մնում է որպես հայ ժողովրդի վերք, որը չի սպիանա, եթե հանցագործը չարժանանա համընդհանուր դատապարտման, եթե չապաշխարի ու հայերին չվերադարձնի այն, ինչը նրանցից խլել է դավադիր սպանությամբ: Ցեղասպանության շուրջ լռության տասնամյակներից հետո ծանրագույն այդ հանցագործությունը համեմատաբար նոր է դարձել քաղաքական բաց քննարկումների առարկա: Իրենց բացահայտմանն են սպասում ոճրագործության բազմաթիվ մութ էջեր, իրենց նոր մեկնաբանությանն են սպասում համամարդկային աղետի արդեն հայտնի փաստեր: Անդրադառնանք դրանցից մի քանիսին` համառոտ դիտարկումների ձևով: Սույն վերլուծության հիմնական եզրակացությունները բխում են այն դրույթից, որ լայնորեն շրջանառվող և հանրային ընկալումը կաղապարող «Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1915-1923թթ.» բանաձևը չի համապատասխանում մարդկության դեմ գործված այդ հանցագործության փաստական ու քաղաքական բովանդակությանը:

Հոդվածն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Հոդվածի հեղինակ 2015
Ալեքսանդր Մանասյան
Թեմա.Քաղաքականություն

Վերջին զրույցները

Hrachya Bakunts

Ինքնություն

1 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Hrachya Bakunts

Ինքնություն

0 մեկնաբանություն

Մշակույթ և ինքնություն

Դավիթ Ավետիսյան

Մի անիմաստ թեզ որը շրջանառվում է ՀՀ հասարակության մեջ

2 մեկնաբանություն

Հասարակություն

Eduard Abrahamyan

Ողջույն, ես Էդուարդ Աբրահամյանն եմ, ԱՀԻ ավագ գիտաշխատող (Հայաստան), UCL համալսարանի դասախոս (Մեծ Բրիտանիա):

13 մեկնաբանություն
3 հավանում

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Armagora

Անվտանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն

2 մեկնաբանություն

Պատերազմ, հակամարտություններ և անվտանգություն

Զորի Մարգարյան

Ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը

1 մեկնաբանություն

Քաղաքականություն

Դավիթ Ավետիսյան

ՀԱՅԱՍՏԱՆ Ե ՍՓՅՈՒՌՔ

1 մեկնաբանություն

Հասարակություն