Մեր մասին

Ով ենք մենք

Armagora-ն ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի ծրագիրն է: Այն Հայաստանի և Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներ փնտրելու նպատակով ստեղծված առցանց հարթակ է: Անվանումը ծագում է Հին Հունաստանում հայտնի ἀγορά-ից՝ ժողովրդական ժողովից, որը ծառայում էր որպես քաղաքացիների քննարկումների հավաքատեղի:

Armagora-ում քննարկվում են պատմական այս դժվարին փուլում աշխարհասփյուռ հայությանը հուզող ամենաարդիական հարցերը, ինչպիսիք են անվտանգային ճգնաժամը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, կառավարման որակի բարձրացումը, պետականության պահպանումն ու ամրապնդումը՝ միասին գտնելով լուծումներ ավելի կայուն ապագա կառուցելու համար: Սա պահանջում է խոսել իրար հետ, լսել ու փորձել հասկանալ միմյանց:

Armagora-ում պարբերաբար կանցկացվեն հարցումներ, կծավալվեն զրույցներ ամենատարբեր հարցերի շուրջ՝ խթանելով բովանդակային քննարկումներ:

Մենք հավատում ենք, որ միայն կառուցողական երկխոսությամբ ու միայն միասին կարող ենք գտնել լուծումներ՝ երաշխավորելով ավելի կայուն ու լուսավոր ապագա Հայաստանի և հայության համար:

Armagora-ն ողջունում է առողջ քննարկումները և չի հանդուրժում ատելությունն ու վիրավորանքը:

Մեր առաքելությունը

Կարևորելով գիտական հիմք ունեցող հետազոտությունների և ուսումնասիրությունների վրա հիմնված քննարկումների ու որոշումների կայացման մշակույթը՝ մենք ձգտում ենք՝

  • Բարձրացնել համահայկական երկխոսության որակը,
  • Լույս սփռել Հայաստանում և Սփյուռքում հայությանը միավորող ճգնաժամերի և մարտահրավերների վրա,
  • Վերհանել դրանց նկատմամբ հանրային տրամադրությունները և ձևավորել հայեցակարգեր՝ որպես այդ խնդիրների լուծման արդյունավետ միջոց։
  • Փնտրել լուծումներ, արմատավորել իրար հարգելու և այլ կարծիքի հետ համամիտ չլինելով դրա գոյության իրավունքն ընդունելու մշակույթ:

Մեր տեսլականը

Համահայկական կառուցողական երկխոսություն՝ ուղղված Հայաստանի և Սփյուռքի ընդհանուր մարտահրավերների ըմբռնմանը և հաղթահարմանը:

Մեր արժեքները

  • Թափանցիկություն. խրախուսել տարբեր տեսակետներ և ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ձայները լսելի են և հարգված:
  • Հարգանք. խթանել երկխոսություն և փոխադարձ հարգանք հակադիր կարծիք արտահայտողների միջև:
  • Ազնվություն. պահպանել անկեղծություն ու բաց լինել քննարկումներում և առցանց շփումներում:
  • Ներառականություն. ապահովել, որ քննարկումների բոլոր մասնակցիներն իրենց զգան գնահատված, իրենց կարծիքներն էլ լինեն ողջունելի:
  • Կարեկցանք. զարգացնել փոխըմբռնում և հարգանք այլ պատկերացումների ու տեսակետների նկատմամբ:
  • Գիտելիքների փոխանակում. նպաստել գաղափարների, տեղեկությունների ու փորձի փոխանակմանը՝ խթանելով գիտելիքի տարածումը:
  • Քննադատական մտածողություն. խրախուսել տեղեկությունների նկատմամբ քննադատական վերլուծությունն ու փաստարկված բանավեճը:
  • Կառուցողականություն. կենտրոնանալ լուծումներ գտնելու, համագործակցություն խթանելու և կառուցողական երկխոսության վրա:
  • Համայնքի ձևավորում. ձևավորել համերաշխություն, խթանել կապեր ու հարաբերություններ հարթակում գրանցված անձանց միջև: