Let's appreciate our abilities. [AI translated]
Show original
Գնհատենք մեր կարողությունները
[AI translated]
Each participant should not only speak but also propose how they can personally support their community and country.
Let’s assess our capabilities and move from words to actions, and each participant is obliged to specify the form and extent of their support, whether they are residents of Armenia or the diaspora.
Show original
Ամեն մեկը մասնակցելով ոչ միայն խոսի, այլև առաջարկի, թե ինչով կարող է աջակցել անձամբ ինքը, իր համայնքը, երկիրը։
Բերեք մենք գնհատենք մեր կարողությունները և խոսքից անցնենք գործի, և ամեն մասնակից պարտավոր է նշել իր աջակցության ձևն ու չափը դա լինի Հայաստանի թե սփյուռքի բնակիչ։
Գտնում եմ, որ շատ կարևոր է սփյուռքի նպատակաուղղված աշքախանքը
ի նպաստ Հայաստանի, տեղական կառավարության ներկայացուցիչների ու լայն մասսաների հետ: Արցախյան շրջափակումից ի վեր աշխատել ու աշխատում եմ այդ ուղղությամբ
դիմելով Միացյալ Թագավորության խորհրդարաններին, լրագրողներին և համալսարանի աշխատակիցներին, լուսաբանելով Հայաստանի շուրջ առկա խնդիրներն ու սպառնացող վտանգը: Կարծում եմ ապրելով Հայաստանից դուրս, մեր առաջին գործը պետք է լինի անընդհատ անդադար թմբկահարել մեր խնդիրների մասին տարբեր հնարավոր ամբիոններից: Պետք է աշխատել արաբական աշխարհի հետ, փորձել հիմնավորել, որ նրանց և մեզ սպառնացող վտանգները նույն աղբյուրն ունեն ու միասին ավելի լսելի կլինենք:Պատրաստ եմ աշխատել ցանկացած պետականամետ ծրագրի շուրջ, սակայն չեմ հանդուրժի պառակտիչ հակապետական որևէ քայլ:
Anna Cervi
Յուրաքանչյուր մասնակցությունն ու աջակցությունը կարևոր է ցանկացած գործում, սակայն էլ ավելի կարևոր է ջանքերի գնահատված ու ճիշտ ուղղորդումը։ Կարելի է Սփյուռքից մեծ գումարներ ակնկալել ներդրումների, բարեգործությունների և նվիրատվությունների տեսքով, սակայն դրանց ուղղորդված և նպատակային կիրառման բացակայությունը կարող է զրոյացանել ներդրված ջանքերը, իսկ դրանց հետ միասին նաև փխրուն փոխվստահությունը և ամուր փոխգործակցային կապեր ձևավորելու մնացյալ հույսերը։